Թուրքական զորքերը կխուսափեն տեղաշարժվել «ռիսկային գոտիներով», որտեղ PKK–ն իր գործունեությունն է ծավալում
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զորքերի տեղաշարժման նոր մարտավարություն կիրառել: Խոսքը վերաբերում է երկրի միայն այն շրջաններին, որոնք գլխավոր շտաբը համարել է ռիսկային գոտի, ինչն իր հերթին կապված է այդ տեղամասերում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության հետ։
Վերջին շրջանում բավական հաճախակիացել են PKK-ի զինյալների հարձակումները թուրքական ռազմական ավտոշարասյունների վրա, ինչի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ զինծառայողներ:
Նախորդ շաբաթ գլխավոր շտաբը ճգնաժամային 4 գոտի է ընտրել, որի մեջ հայտնվել են Դիարբեքիրը, Վանը, Էրզինջանը (Երզնկա) և Էլազըղը: Այդ գոտիներում զորքերի տեղաշարժը իրականացվում է միայն օդային ճանապարհով՝ ուղղաթիռներով: Ցամաքային ճանապարհով տեղաշարժերի վրա արգելք է դրվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, ըստ որի տվյալ գոտիներում ծառայող զինվորականները կարող են անվճար օգտվել THY-ի ինքնաթիռներից: