Մոսկվայի ու Սեուլի միջև 2013 թվականից կարող է անայցագրային կարգ գործել
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Վզգլյադը»՝ 2013թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնության ու Հարավային Կորեայի միջև կարող է սահմանվել առանց մուտքի արտոնագրի կարգ։ Այս մասին հայտնել է Վլադիվոստոկում Կորեայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Լի Յան Հուն։
«Երկու երկրների միջև անայցագրային հարաբերություններ հաստատելու հարցը բարձրացվել էր դեռևս սեպտեմբերին Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։ Ներկայումս կորեական կողմն ավարտել է պաշտոնական ընթացակարգը և փաստաթղթերն ուղարկել ՌԴ կառավարությանը»,–ասել է դիվանագետը։
Հարավային Կորեայի հյուպատոսը հույս է հայտնել, որ արդեն Ամանորին երկու երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստան ու Կորեա այցելել առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության։