«Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոն
«Նարեկացի» արվեստի միությունը «Ռոլան Բիկով» մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնի շրջանակներում այս տարի ևս իր հյուրընկալ հարկի տակ ընդունեց պատանի հանդիսատեսին:
Կինոյի և հեռուստատեսության զարգացման «Ռոլան Բիկով» հայկական հիմնադրամը 2001 թվականից ի վեր նախաձեռնում է մանկապատանեկան ֆիլմերի ամենամյա փառատոն, որի նպատակն է իրականացնել տարաբնույթ մշակութային, սոցիալական և կրթական ծրագրեր, խրախուսել հայ երիտասարդ կինոգործիչների ֆիլմերի ճանաչողության բարձրացմանը, ստեղծել կապեր համաշխարհային կինոգործիչների հետ, ինչպես նաև նպաստել երեխաների և պատանիների անհատականության ձևավորմանը:
Հերթական անգամ, ամենամյա կինոփառատոնը հոկտեմբերի 20-25-ին բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսականին դիտելու միջազգային մանկապատանեկան ֆիլմեր՝ պատմական, արկածային, անիմացիոն և այլ ժանրերում:
Դեռ ավելին, փառատոնային օրերին նաև սպասվում են քննարկումներ, մամուլի ասուլիսներ, վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, ինչպես նաև հետաքրքիր անակնկալներ մանուկների ու պատանիների, ինչու չէ, նաև նրանց ծնողների համար:
Փառատոնին մասնակից մանկապատանեկան ֆիլմերը ցուցադրվում են «Նարեկացի» արվեստի միությունում, ինչպես նաև Մոսկվա կինոթատրոնում, Մոսկվայի տուն մշակութագործարարական կենտրոնում, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում, ինչպես նաև Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:
Ֆիլմերի տոմսերը անվճար հիմունքներով տրամադրվում են դպրոցահասակ երեխաներին և պատանիներին:
Ինչպես նշեց փառատոնի կամավոր, միջազգային մանկապատանեկան ֆիլմերի թարգմանիչ Անի Օհանյանը, փառատոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում կինոռեժիսորներին ինքնարտահայտվելու մանկապատանեկան ֆիլմերի լեզվով, իսկ պատանիներին՝ ակնդիր լինելու մրցանակակիր միջազգային ֆիլմերի մի ամբողջ ընտրանու:
«Հայաստանում անիմացիոն ֆիլմերն ունեն բավականին մեծ պահանջարկ, ինչն ուրախալի է և փաստում է այն, որ մեր երկիրը մեծ քայլեր է անում մանկապատանեկան ֆիլմերի զարգացման և ճանաչողության բարձրացման ուղղությամբ»:
Նարեկացի արվեստի միություն Հասարակայնության հետ կապերի բաժին

Նարեկացի արվեստի միություն
Հասարակայնության հետ կապերի բաժին