Լրահոս

22.10.2012 18:05


Վրաստանի պաշտպանության նախարարը հեռանում է ոչ միայն պաշտոնից, այլ նաև երկրից

Վրաստանի պաշտպանության նախարարը հեռանում է ոչ միայն պաշտոնից, այլ նաև երկրից

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ պաշտոնանկությունից հետո հեռանալու է նաև երկրից՝ հուսով, որ մի օր նորից կվերադառնա։ Ինչպես հայտնի է, Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության նոր կազմ է ձևավորվել։ Նախարարը «Facebook»-ի իր էջում գրել է.

«Իմ տեսակետները չեն համընկնում հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական գործիչների տեսակետներին։ Իմ գործընկերներին և բարեկամներին կոչ եմ անում չհավատալ իմ մասին անհավատալի պատմություններին, որոնք շուտով կարող են ի հայտ գալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը