Լրահոս

22.10.2012 17:41


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խոր ցավով և ցասումով տեղեկացանք հոկտեմբերի 19-ին Բեյրութում տեղի ունեցած անմարդկային և սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության մասին, որի պատճառով զոհվեցին և վիրավորվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ։

Այս տխուր առիթով Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Լիբանանի եղբայրական ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և հարատև խաղաղություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, մեկ անգամ ևս, մեր անկեղծ վշտակցությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը