Տնտեսական

22.10.2012 13:17


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրինագծերին ՀՀԿ–ն դեմ է քվեարկել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության օրինագծերին ՀՀԿ–ն դեմ է քվեարկել

ԱԺ–ի այսօրվա քառօրյայի ժամանակ ՀՀԿ–ն դեմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած օրինագծերին։

Այսպիսով՝ ձայների 43 կողմ, 64 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը չի ընդունել ԲՀԿ–ական պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի և Էլինար Վարդանյանի նախաձեռնած «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին», «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցերին։

Հանրապետականները դեմ են քվեարկել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած հարցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը