Լրահոս

22.10.2012 12:45


ՌԴ–ում, հնարավոր է, «Պուտինբերգ» ապրանքանիշով զենք արտադրվի

ՌԴ–ում, հնարավոր է, «Պուտինբերգ» ապրանքանիշով զենք արտադրվի

Ինչպես գրում է ռուսական «Իզվեստիա»–ն՝  «Պատենտնայա էքսպերտիզա» ընկերությունը «Ռոսպատենտ» մտավոր սեփականության դաշնային ծառայությանը «Պուտինբերգ» ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել։

 «Պատենտնայա էքսպերտիզա»-ն մտադիր է հրազեն, պայթուցիկ նյութեր, զինամթերք արտադրել։ Ընկերությունն ընդգծում է, որ ապրանքանիշը կարդացվելու է որպես «պատինբերգ», սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առիթով նշել է՝ այս գործը դեռ պետք է քննել։

Սակայն ոլորտի մասնագետները վստահ չեն, որ «Ռոսպատենտ»-ը հավանություն կտա երկրի նախագահի ազգանունը ներառող ապրանքանիշի գրանցմանը։ Սակայն եթե անգամ ապրանքանիշը գրանցվի, ապա այն էական շահույթ չի ապահովի ընկերության համար։

Այս խորագրի վերջին նյութերը