Լրահոս

22.10.2012 12:43


Սիրիայում զինված ապստամբները ստացել են իրենց առաջին աշխատավարձը

Սիրիայում զինված ապստամբները ստացել են իրենց առաջին աշխատավարձը

Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Սիրիայի զինված ընդդիմության ապստամբները Հալեպում իրենց առաջին աշխատավարձն են ստացել։

«Հեղափոխական զինվորական խորհուրդները զբաղվում են զինվորներին ամեն ամիս աշատավարձ բաժանելով, հատկապես նրանց, ովքեր առաջին գծում են»,–հայտարարել է գնդապետ Աբդու Սալամ Հումայդին, ով հեղափոխական զինված խորհրդում պատասխանատու է ֆինանսների համար:

Նրա խոսքերով՝ իրենց զինվորներն ամսական կստանան 150 դոլար, սակայն այդ գումարը ապագայում կարող է փոխվել: Իրենց հերթին, ապստամբական տարբեր խմբավորումներ հայտարարել են, որ աշխատավարձ վճարելու գումարը ստանում են Ծոցի երկրներից և իսլամական այլ պետություններից:

Այս խորագրի վերջին նյութերը