Քաղաքական

22.10.2012 12:40


«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» ապահարզանը պաշտոնական տեսք ստացավ

«Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ» ապահարզանը պաշտոնական տեսք ստացավ

Այսօր մեկնարկած ԱԺ–ի քառօրյա նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել է, որ առավոտյան խմբակցության նիստ է տեղի ունեցել և որոշվել է՝ Խաչատուր Քոքոբելյանն այսուհետ որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգություն» խմբակցությունը։

Այնուհետև ձայնի իրավունք է խնդրել Խաչատուր Քոքոբելյանը՝ իր հերթին հայտարարելով՝ առաջարկել է, որ Ռուբեն Հակոբյանը հրաժարական ներկայացնի խմբակցության ղեկավարի պաշտոնից, և «Ժառանգությունը» ղեկավարի Զարուհի Փոստանջյանը։

–Հայտարարում եմ, որ ի սկզբանե, երբ կանոնակարգը ընդուվել է, որոշվել է, որ «Ժառանգություն»–«Ազատ դեմոկրատներ»–հանրային սեկտոր միասնական խմբակցություն է։ Այսօրվանից ես և Ալեքսանդր Արզումանյանը ֆորմալ առումով մնալով խմբակցությունում, կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»,–նշել է Քոքոբելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը