Վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու շփման գծում
Ըստ ադրբեջանական 1news.az կայքի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի թփ-ին ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Դիտարկումն անցկացվելու է Շահումյան շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Ուիլյամ Փրայորը: