Լրահոս

22.10.2012 10:58


Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի եղբորից քաղաքապետարանին պատկանող «Չայկան» առգրավել է որպես գողոն. քրեական գործ կհարուցվի՞

Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի եղբորից քաղաքապետարանին պատկանող «Չայկան»  առգրավել է որպես գողոն. քրեական գործ կհարուցվի՞

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Գյումրիում քաղաքապետարանի ավտոտնակից անհետացել է Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան: Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ այն մոտ  մեկ ամիս առաջ ընդամենը 100 հազ. դրամով օտարվել  էր և հանձնվել արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ  եղբորը` Գևորգ Ղուկասյանին: Օտարման գինը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մեջ կասկած էր առաջացրել, ով էլ դիմել էր  ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն՝  գույքի իրական արժեքը պարզելու համար:

Հատկանշական է, որ չկա առքուվաճառքի համապատասխան պայմանագիր, չի կազմվել նաև   օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ: Եվ չնայած այն հանգամանքին, որ կասկածելի  հարցը  պարզելու համար նոր իշխանությունները մեքենան պահեստավորել էին ավտոտնակում և դռները կապարակնքել, մեքենան կեսօրին անհայտ հանգամանքներում անհետացել էր:

Գյումրու նախկին քաղաքապետի եղբայրը  հայտարարել էր, թե մեքենան  անտեր չէ, իրենն է, և ինքը  բերել–կանգնեցրել է իր բակում։

Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է «Aravot.am»-ը, «Չայկան» Վարդան Ղուկասյանի եղբոր բակից մի խումբ ոստիկաններ տեղափոխել են Շիրակի մարզի քննչական բաժին: Այն  առգրավվել է  որպես գողոն, և այս փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը