Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի եղբորից քաղաքապետարանին պատկանող «Չայկան» առգրավել է որպես գողոն. քրեական գործ կհարուցվի՞
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Գյումրիում քաղաքապետարանի ավտոտնակից անհետացել է Գյումրու համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան: Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ այն մոտ մեկ ամիս առաջ ընդամենը 100 հազ. դրամով օտարվել էր և հանձնվել արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին: Օտարման գինը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մեջ կասկած էր առաջացրել, ով էլ դիմել էր ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն՝ գույքի իրական արժեքը պարզելու համար:
Հատկանշական է, որ չկա առքուվաճառքի համապատասխան պայմանագիր, չի կազմվել նաև օտարվող գույքի ընդունման-հանձնման ակտ: Եվ չնայած այն հանգամանքին, որ կասկածելի հարցը պարզելու համար նոր իշխանությունները մեքենան պահեստավորել էին ավտոտնակում և դռները կապարակնքել, մեքենան կեսօրին անհայտ հանգամանքներում անհետացել էր:
Գյումրու նախկին քաղաքապետի եղբայրը հայտարարել էր, թե մեքենան անտեր չէ, իրենն է, և ինքը բերել–կանգնեցրել է իր բակում։
Այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է «Aravot.am»-ը, «Չայկան» Վարդան Ղուկասյանի եղբոր բակից մի խումբ ոստիկաններ տեղափոխել են Շիրակի մարզի քննչական բաժին: Այն առգրավվել է որպես գողոն, և այս փաստի առթիվ կհարուցվի քրեական գործ: