Լրահոս

22.10.2012 10:37


Հայ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել (տեսանյութ)

Հայ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ՝ 2002 թվականից, իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում: Մայրը մեկնել է Թուրքիա… 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին փաստաթղթերի բացակայության պատճառով չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում: Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը