Քուվեյթում բողոքի գործողությունը ոստիկանության հետ բախումների է վերածվել. ավելի քան հարյուր վիրավոր կա
Կիրակի օրը Քուվեյթում ավելի քան 100 մարդ (այդ թվում` 11 ոստիկան) է վնասվածք ստացել ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Բողոքի գործողության մասնակիցները հանդես են եկել ընտրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեմ: Անցած ուրբաթ Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Աս-Սաբահը հայտնել էր, թե ազգային միասնությունն ու երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու նպատակով նախարարներին հրահանգել է փոփոխություններ կատարել ընտրական համակարգում: Նա նաև հրահանգել է Ազգային ընտրական կոմիտե և նախընտրական կազմակերպություն ստեղծել:
Ընդդիմությունը, որի կազմում իսլամիստներ և տեղական ցեղերի ներկայացուցիչներ են ընդգրկված, համարում է, որ փոփոխություններն առավելություն են տալիս կառավարական ուժերին, ուստի բոյկոտում է դեկտեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները:
Կիրակի օրը, տարբեր տեղեկությունների համաձայն, փողոց է դուրս եկել 30 000-100 000 մարդ: Բողոքի գործողությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ 11 օրինապահ վիրավորվել է: