«Ժառանգությունում» այսօր չեն քննարկել «Ազատ դեմոկրատների» հետ հարաբերությունները խզելու հարցը
«Ժառանգություն» կուսակցության նախապես հայտարարված վարչության և խմբակցության համատեղ ընդլայնված նիստի փոխարեն այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդակցություն: Ըստ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի` քննարկվել են նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության տարածքային մարզային կառույցների պատրաստվածության, ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամների ամբողջական համալրման, ինչպես նաև ներքաղաքական այլ հարցեր:
Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի մանդատը վայր դնելուն և «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միջև հարաբերությունները խզելուն` այսօր այս հարցերը սպասվածի պես չեն քննարկվել:
«Ժառանգությունում» այսօր չեն քննարկել «Ազատ դեմոկրատների» հետ հարաբերությունները խզելու հարցը
«Ժառանգություն» կուսակցության նախապես հայտարարված վարչության և խմբակցության համատեղ ընդլայնված նիստի փոխարեն այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդակցություն:
Ըստ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի` քննարկվել են նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցության տարածքային մարզային կառույցների պատրաստվածության, ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամների ամբողջական համալրման, ինչպես նաև ներքաղաքական այլ հարցեր:

7or.am