Լրահոս

20.10.2012 19:03


Բացվել է Հայ բարերարների ճեմուղի

Բացվել է Հայ բարերարների ճեմուղի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, բարձրաստիճան այլ հյուրերի  և երևանցիների հետ մասնակցել է Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսավոր արարողությանը:

Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար Օղակաձև զբոսայգում բացված ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի՝ հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները: Ճեմուղու միջնամասում էլ տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանուշ Հակոբյանի և հյուրերի հետ շրջել է ճեմուղով, ծանոթացել աշխատանքներին և հետևել արարողության գեղարվեստական մասին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը միության անդամների անունից շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի սրտում նման ճեմուղու բացման կապակցությամբ և վստահեցրել, որ նման ուշադրությունը սփյուռքի համար կարևոր ու մեծ նշանակություն ունի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը