ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող, շարքային Արտավազդ Հակոբյանն այսօր` հոկտեմբերի 20-ին, Հրթիռահրետանային զորքերի օրվա առթիվ սահմանել է երկու նոր ռեկորդ: «Կամուրջ» կատարած դիրքում (мост) Արտավազդը նախ երկու ձեռքերով փորի վրա պահել է 157 կգ ծանրություն, ապա մեկ ձեռքով նույն դիրքում` 76 կգ ծանրություն: «Մեկ ձեռքովը նոր ռեկորդ էր, իսկ մյուսը թարմացրեցի, մինչ այդ ռեկորդը 147 կգ էր»,- նշել է զինվոր-մարզիկը:
Արտավազդն իր նախորդ ռեկորդները սահմանել է մինչև ծառայության անցնելը, իսկ ծառայության ընթացքում որոշել է բարելավել ցուցանիշը: Արդեն մի քանի ամիս Հայկական բանակում ծառայող զինվորի թե այս, թե նախկինում սահմանած ռեկորդները գրանցվել են «Դյուցազնագրքում»` ռեկորդների հայկական շտեմարանում: Ռեկորդները Գինեսի գրքում գրանցելու մասին Արտավազդը ևս մտածել է. «Այսօր և նախկինում սահմանած ռեկորդներս` թվով 4-ը, կուղարկվեն Լոնդոն` Գինեսի ռեկորդների համաշխարհային գրասենյակ, որտեղից 2 ամսվա ընթացքում կպատասխանեն ռեկորդի գրացման մասին»: Արտավազդը 5 տարի զբաղվել է ըմբշամարտով, սակայն վնասվածքի պատճառով ստիպված է եղել թողնել սպորտաձևը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ազատ ոճի ըմբշամարտի բաժին: Ցանկանում է մարզիչ դառնալ: Այժմ սերժանտական դասընթացներ է անցնում:
Զինվոր-մարզիկի խոսքերով` բանակում ստեղծված են բոլոր պայմանները համապատասխան մարզավիճակում մնալու և նոր ռեկորդներ սահմանելու համար: Ի դեպ, Արտավազդը նպատակ ունի առաջինը դառնալ նաև իր սահմանած ռեկորդների թվով:
Հայկական բանակի ռեկորդակիր զինվորը