Ծաղկաձորում կանցկացվեն Համահայկական ձմեռային առաջին խաղերը:
Կիպրոսի Լառնակա քաղաքում իր աշխատանքներն է սկսել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեն: Որոշում է կայացվել 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկվելու են դահուկ, լեռնադահուկ, սնոուբորդ և հոկեյ մարզաձևերը:
Բացի մրցութային ծրագրից լինելու են նաև ցուցադրական ելույթներ: Նիստին մասնակցել են գործկոմի անդամներ, ինչպես նաև Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկությամբ որոշվել է ամառային և ձմեռային խաղերի ընթացքում հոգալ Սիրիայի պատվիրակության ժամանման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Ձմեռային առաջին խաղերին մասնակցող մարզիկների գիշերավարձն ու սնունդը:
Գործկոմը որոշել է 2015թ. ամառային խաղերի ծրագրում ընդգրկել հրաձգություն, հեծանվասպորտ, սիրողական գոլֆ, սպորտային պարեր մարզաձևերը: Գործկոմի նիստում Համահայկական խաղերի ծրագրում ավելացել են լող մարզաձևի՝ բատերֆլայ 50 և 100 մ, թիկնալող 50 և 100 մ, փոխանցումալող 4×100 մ, համակցված փոխանցումալող 4×100 մ ձևերը և աթլետիկայի բարձրացատկ մարզաձևը:
ՀԽՀԿ հերթական նիստը տեղի է ունենալու 2013թ. մայիսին, Երևանում: