Լրահոս

20.10.2012 10:24


Լյուքսեմբուրգի թագաժառանգն ամուսնացել է բելգիացի կոմսուհու հետ

Լյուքսեմբուրգի թագաժառանգն ամուսնացել է բելգիացի կոմսուհու հետ

Լյուքսեմբուրգի թագաժառանգ Գայոմն ամուսնացել է բելգիացի կոմսուհի Ստեֆանի դե Լաննուայի հետ: 30-ամյա Գայոմի և 28-ամյա Ստեֆանիի քաղաքացիական ամուսնության պաշտոնական արարողությունը, հակառակ ավանդույթի, առաջին անգամ տեղի է ունեցել քաղաքապետարանում, այլ ոչ թե դքսերի պալատում: Արարողությանը մասնակցել են զույգի մոտ ընկերներն ու հարազատները,  բազմաթիվ հյուրեր ու տեսախցիկներ չեն եղել: Շաբաթ օրը Նոտր Դամ դե Լյուքսեմբուրգ տաճարում տեղի կունենա նրանց պսակադրությունը:

Արարողությունից հետո Ստեֆանին և Գայոմը ոտքով անցել են մինչև թագավորական պալատն ընկած ճանապարհը, նրանց ողջունել է ճամփեզրին հավաքված մոտ 10 հազ. քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը