Լրահոս

20.10.2012 10:15


Ֆիդել Կաստրոյի հարազատները հերքում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը

Ֆիդել Կաստրոյի հարազատները հերքում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին լուրերը

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի հարազատ քույրը` Խուանիտան, հերքել է տարածված այն տեղեկությունները, թե եղբոր առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Խուանիտա Կաստրոն այդ տեղեկությունները «աբսուրդային» է անվանել: Ավելի վաղ նրա հետ համաձայնել է Կաստրոյի որդին՝ Ալեքսը, ով հաղորդել է, որ իր հայրը լավ ինքնազգացողություն ունի և իր ամենօրյա սովորական կյանքով է ապրում:

Հիշեցնենք, որ Կաստրոյի առողջության վատացման մասին լուրերն աշխուժացել էին այս շաբաթ։ «Թվիթեր»–ում Կուբայի ԱԳՆ ղեկավարի անունից (հատկանշական է, որ միկրոբլոգը գրանցվել էր գրառում կատարելուց ընդամենը 4 ժամ առաջ, ուստի չի բացառվում, որ կեղծ է)  հայտնվել էր հրապարակում, թե Կաստրոն մահացել է:

Բացի այդ, վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան հայտարարել էր, թե Կաստրոն  ուղեղի աջ կիսագնդում անոթների լայնատարած էմբոլիա (խցանում) է տանում, և «նրա վիճակը շատ անկայուն է»:

Կուբայի կառավարությունն էլ իր հերթին հերքել է Ֆիդել Կաստրոյի առողջական վիճակի վատացման մասին լուրերը։ Տեղական թերթերում հրապարակվել է առաջնորդի նամակը, որն  ուղղված է տեղի բժշկական համալսարաններից մեկի շրջանավարտներին: Որպես ապացույց, որ Կաստրոն ողջ է, նամակում նշվում է հստակ ամսաթիվը, թե երբ է այն գրվել, ինչպես նաև առկա է Ֆիդելի ստորագրությունը:

Այս խորագրի վերջին նյութերը