Լրահոս

20.10.2012 09:33


«Նարեկացի» համույթը մեկնում է Եվրոպա

«Նարեկացի» համույթը մեկնում է Եվրոպա

Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի սաները մեկնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ համերգային հյուրախաղերի: 

Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը Շտուտգարդում:

Համերգն անց է կացվում Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:

Նաև նախատեսված են համերգներ Հաննաու և Քյոլն քաղաքներում` համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին և 22-ին:

Այս խորագրի վերջին նյութերը