Կարծիք

19.10.2012 16:39


Պատասխան Խոսրով Հարությունյանին

Պատասխան Խոսրով Հարությունյանին

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի արտահայտած մտքերի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հակադարձել է. 

«Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: Եվ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի  կոպիտ  ոնտահարման դրդապատճառներով:

Իսկ ընդամենը օրեր առաջ հայկական մամուլում հայտվեց  Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին և ԽՍՀՄ գլխավոր դատախազին  գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։ Այս նամակը գրվել է այն պահին, երբ ողջ հայ ժողովուրդը  դուրս էր եկել փողոց, իսկ ժողովրդի լավագույն տղերքը գնում էին զենքով հայրենիքը պաշտպանելու:  Մեկ մարդու կյանքում երկու նման դրվագի առկայությունը բավարար է անփառունակ թոշակի գնալու և մոռացության մատվելու համար: Ցավոք, հայաստանյան իրականությունը այս պահին այլ բան է ենթադրում:

Այնպես որ, Խ. Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը»:

Այս խորագրի վերջին նյութերը