Քրդական PKK–ն կրկին թուրքական գազատար է պայթեցրել. 28 թուրք զինծառայող է վիարվորվել
Թուրքիայի Աղրը նահանգում գազատար է պայթեցվել: Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ գազատարի կողքով զինվորական մեքենա է անցնելիս եղել։ Վիրավորվել է 28 զինծառայող:
Պայթեցված գազատարը պատկանել է թուրքական «Բոթաշ» նավթագազային ընկերությանը: Աղրըի նահանգապետը տեղեկացրել է, որ գազատարը պայթեցվել է հեռակառավարվող պայթուցիկ սարքի միջոցով, ինչի հետևանքով 28 զինվոր տարբեր աստիճանի այրվածք է ստացել:
Թուրքական կողմի պնդմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Նման պնդումը տրամաբանական է այն առումով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում սա գազատարների արդեն 3-րդ պայթյունն է։ Առաջին երկուսի դեպքում պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել PKK–ն։