Քաղաքական

19.10.2012 12:35


Արամ Կարապետյան.«Էլեկտրոնային լրատվամիջոցների 90 տոկոսից ավելին գտնվում է իշխանությունների ձեռքում»

Արամ Կարապետյան.«Էլեկտրոնային լրատվամիջոցների 90 տոկոսից ավելին գտնվում է իշխանությունների ձեռքում»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսել է հայկական լրատվական դաշտում առկա իրավիճակի և քաղաքական զարգացումների մասին։ Նրա խոսքով՝  լրատվական դաշտում օբյեկտիվ քննարկում չկա.

–Էլեկտրոնային լրատվամիջոցների 90 տոկոսից ավելին գտնվում է իշխանությունների ձեռքում։ Իշխանություններն ամեն ինչ անում են  վերարտադրվելու համար և այդ օբյեկտիվ քննարկումը թույլ չեն տալիս:

Անդրադառնալով իշխանությունների վարած բյուջետային քաղաքականությանը՝ Կարապետյանը նշել է, որ բյուջեն արհեստականորեն մեծացնելը ոչ այլ ինչ է, քան վատ կազմակերպված PR:

-Ես համաձայն չեմ, որ եթե բոլոր օլիգարխներին վերցնենք և մատաղ անենք, նրանց ամբողջ փողերը վերցնենք, Հայաստանի տնտեսությունը կզարգանա: Հայաստանում տնտեսական զարգացման համապարփակ ծրագիր գոյություն չունի,- ավելացրել է «Նոր ժամանակներ»–ի առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը