Պրոդյուսեր ԱլենՍիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Հանարապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը, որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն:
Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը նախագահից խնդրում է ներում շնորհել փուչիկների գործով դատապարտվածին
Պրոդյուսեր Ալեն Սիմոնյանը բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասված է.
«Հարգելի պարոն նախագահ, Հանարապետության հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պայթյունի մեղավոր ճանաչվեց Սերոբ Բոզոյանը: Նա դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հասարակության մեջ տարբեր գնահատականների արժանացած այս դատավճիռը չէ, որ ես այս նամակով առաջարկում եմ քննարկել, քանզի իրավական գնահատականն արդեն տրվել է: Ուզում եմ խնդրել Ձեզ, որպես ՀՀ նախագահ օգտվել Սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունից և ներում շնորհել այդ խեղճ հայ մարդուն, որն իր խնամքին ունի անչափահաս երեխա և տառապում է քաղցկեղով: Խնդրում եմ ավելացնել նրան տրված կարճ ժամանակը, որը նա կարող է անցկացնել իր ընտանիքի հետ: Գիտակցում եմ, որ ուղիղ պատասխան Ձեզանից ես չեմ ստանալու, բայց ակնկալում եմ պատասխան գործողություն:
Կանխավ շնորհակալ եմ ՀՀ քաղաքացի` Ալեն Սիմոնյան
Հ.Գ. Կոչ եմ անում բոլորին միանալ այս նամակին»