ԱՄՆ–ում 80-ամյա տատիկը ձերբակալվել է Հիտլերի բեղերով պատկերված Օբամայի պաստառները գողանալու համար
ԱՄՆ-ում ձերբակալել են տարեց մի կնոջ, որը գողացել էր պաստառներ, որոնցում պատկերված էր նախագահ Բարաք Օբաման՝ ֆաշիստական Գերմանիայի նախկին առաջնորդ Ադոլֆ Հիտլերի բեղերով: Այս մասին հաղորդում է «NBC Connecticut»-ը:
80-ամյա Նենսի Լեքը Հեբորն քաղաքում պոկել էր երեք պաստառ, որոնք քարոզում էին Օբամայի դեմ։ Ծեր կինը ձերբակալվել է գողության ու հասարակական հանգիստը խախտելու մեղադրանքով: Նա նշել է, որ վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը և վիրավորված է ԱՄՆ-ի նախագահի պատկերը նացիստներին նմանեցնելու փորձերից:
Նենսի Լեքին ավելի ուշ ազատ են արձակել՝ նրանից դատարան ներկայանալու ստորագրություն վերցնելուց հետո: Եթե նրան մեղադրանք ներկայացվի, ապա տարեց կնոջը կսպառնա 3 ամսվա ազատազրկում: