Լրահոս

19.10.2012 11:21


Լոս Անջելեսում տեղի ունեցավ Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը

Լոս Անջելեսում տեղի ունեցավ Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը:  

Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ և օտարազգի հյուրեր:

Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երևան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին:

Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղևորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. «Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ և ազատության համար մղած պայքարի ճանապարհով»:

Այս խորագրի վերջին նյութերը