Լրահոս

19.10.2012 11:04


Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Հոկտեմբերի 18-ին Հայ ազգային կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Ժողովրդավարության և համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակության հետ` Ժան Մարինուս Վիերսմայի և Կրիստիան Վիգենինի համանախագահությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ու Եվրախորհրդարանում «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական ալյանս» խմբի պատգամավորներ, ինչպես նաև սոցիալիստական ուղղության տարբեր եվրոպական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Պատվիրակության խնդրանքով Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա հրատապ խնդիրները, անցած խորհրդարանական ընտրությունների գնահատականը և դրանից հետո ձևավորված քաղաքական իրավիճակի պատկերը, տնտեսական ոլորտում համատարած կոռուպցիայի, մենաշնորհների արատավոր համակարգը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանը և Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը