Ռոմնին ու Օբաման հանդիպել են ոչ պաշտոնական միջավայրում՝ ընթրիքի ժամանակ
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուների հերթական հեռուստաբանավեճից երկու օր անց դեմոկրատ Բարաք Օբաման ու հանրապետական Միթ Ռոմնին հանդիպել են Նյու Յորքում՝ ոչ պաշտոնական միջավայրում։ Ինչպես հաղորդում է «vz.ru»-ն, թեկնածուները մասնակցել են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության կազմակերպած ամենամյա ընթրիքին, որն անցկացվել է «Waldorf-Astoria» հյուրանոցում։
Երեկոյի գլխավոր հյուրերը նստել են կարդինալ Թիմոթի Դոլանի աջ և ձախ կողմում։ Նրանք շատ են կատակել՝ այդ թվում նաև իրար մասին։ Օրինակ՝ Միթ Ռոմնին հայտարարել է, որ իր ու Բարաք Օբամայի նախընտրական մրցապայքարում գոյություն ունի մեկ կարևոր մարդ, որոնցից իրենք կախման մեջ են։
–Ինձ համար դա իմ գեղեցկուհի կինն է՝ Էնը, իսկ Բարաքի համար՝ Բիլ Քլինթոնը ,-կատակել է Ռոմնին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին։