Հոկտեմբերի 18–ին Էջմիածին քաղաքում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունն ավագ դպրոցի աշակերտների համար» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունից տեղեկացնում են, որ տոնավաճառին մասնակցեցին և իրենց արտադրանքները սպառողներին ներկայացրեցին հանրապետության ավելի քան 30 ավագ դպրոցների լավագույն աշակերտական ընկերությունների ներկայացուցիչներ Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
Տոնավաճառը կրթական ծրագիր է, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ունենում իրենց գործարար ընկերությունների արտադրանքները ներկայացնելսպառողներին և ցուցադրել այն ձեռներեցական հմտությունները և գիտելիքները, որոնք ձեռք են բերվել ուսումնառության ընթացքում:
Ծրագրի շրջանակներում աշակերտները հիմնում են գործարար ընկերություններ, կատարում են շուկայական հետազոտություն, գրում են բիզնես–պլան, թողարկում և վաճառում են ընկերության բաժնետոմսերը և կազմակերպում են ապրանքի կամ ծառայության արտադրությունը: Այդ ընթացքում աշակերտները ծանոթանում են նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական սկզբունքներին: Ծրագրի շնորհիվ աշակերտները վարժվում են թիմային աշխատանքին և դառնում առավել ինքնավստահ:
Աշակերտական գործարար ընկերությունների տոնավաճառ Էջմիածնում

Միջոցառումը նվիրված էր Էջմիածին քաղաքի 2697-րդ տարեդարձին և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործունեության 20-ամյակին: Տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ծրագրի շրջանակներում ուղղելու են տարբեր բարեգործական ձեռնարկների իրականացմանը: