Լրահոս

19.10.2012 10:46


«Սիվիլիթաս»–ի աշխատակիցներն այսօր երթով կգնան դատախազություն

«Սիվիլիթաս»–ի աշխատակիցներն այսօր երթով կգնան դատախազություն

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները երթով կգնան Գլխավոր դատախազություն՝ հանձնելու իրենց պահանջագիր-նամակը: Նամակում մասնավորապես պահանջելու են դադարեցնել ճնշումները «Սիվիլիթաս» հիմնադրամի և նրա հիմնադիրնախկին արտգործնախարարՎարդան Օսկանյանի նկատմամբ:

Նույն պահանջով նրանց ստորագրահավաքին Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից և աշխարհի 65 երկրից միացած հազարավոր մարդկանց անունից բոլորին կոչ են անում տեր կանգնել սեփական իրավունքներին և սկզբունքներին ու չհանդուրժել ամենաթողությունը:

Խաղաղ երթը կմեկնարկի ժամը 12:30-ին «Սիվիլիթաս»–ի գրասենյակից (Հյուսիսային պողոտա 1`Թումանյան-Տերյան խաչմերուկև կավարտվի Գլխավոր դատախազության շենքի մոտ (ՎազգենՍարգսյան փ. 5):

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը