Լրահոս

19.10.2012 10:06


Քլինթոնը Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ–ի հիասթափությունը Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ

Քլինթոնը Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը վերահաստատել է ԱՄՆ–ի հիասթափությունը Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ

Հունգարիայի արտգործնախարար Յանոս Մարտոնիի Վաշինգտոն այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին ԱՄՆ-ի կառավարության «մեծ հիասթափություն» է հայտնել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է «asbarez.com»-ը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Քլինթոնի շարունակական ջանքերը` հասկացնելու Հունգարիայի ղեկավարությանը, որ նրանց անմտածված քայլը վնասել է ղարաբաղյան հակամարտության բանակցություններին:

Հիշեցնենք, որ 2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած անգլերենի դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից արժանացել էր ցմահ ազատազրկման։ Վերջերս նա արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել, ինչպես նաև բարձրացրել կոչումն ու վճարել 8 տարվա աշխատավարձը։

Այս խորագրի վերջին նյութերը