Թիվ 1 ընտրատարածքում կպայքարի պատգամավորի 4 թեկնածու, իսկ թիվ 35–ում՝ 3
Երեկ՝ ժամը 18։00-ին, ավարտվել է Երևանի թիվ 1 և Գյումրու թիվ 35 ընտրատարածքներում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը:
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել է 4 թեկնածու. ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Ստյոպա Սաֆարյանը, «Հայաստանի կանաչների միությունից»՝ Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը։
Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է երեք թեկնածու. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Սովռանո» ՍՊԸ–ի տնօրեն Արման Սահակյանը, ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Արման Խաչատրյանը, ով «Վիդիս դիսթրիբյուշն» ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավարն է և ՀՀՇ-ից՝ Մուրադ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ –ն երկու ընտրատարածքներում էլ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների անցկացման ժամկետ է սահմանել դեկտեմբերի 2-ը՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 9–ին Գյումրիի քաղաքապետ վերընտրված Սամվել Բալասանյանի՝ 2012թ. սեպտեմբերի 18-ին, և 2012թ. սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունների դադարեցումը: