Լրահոս

19.10.2012 09:35


Հալեպում ու Դամասկոսում երեկ 43 մարդ է զոհվել

Հալեպում ու Դամասկոսում երեկ 43 մարդ է զոհվել

Սիրիայի հյուսիսում զանգվածային օդային հարվածների հետևանքով 43 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես»-ը` հղում անելով իրավապահներին:

Նշվում է, որ հարձակման է ենթարկվել Մաարետ ալ-Նուման քաղաքը, որն ավելի վաղ գրավել էին ընդդիմադիրները: Այն մարտավարական տեսանկյունից գտնվում է Դամասկոսի և Հալեպի միջև: Ըստ որոշ հաղորդագրությունների` հարվածներից մեկը վնասել է տեղի հիվանդանոցը:

Ավելացնենք, որ երեկ հաղորդվում էր, թե Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ երեկ հզոր պայթյուն է որոտացել։ Ռումբը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը, ով շենքին մոտեցել է մոտոցիկլետով: Զոհերի և վիրավորների վերաբերյալ, սակայն, տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Սիրայում իշխանությունների և զինված ընդդիմության հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային գազանություններ կիրառելու համար: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի տակ երկրում «զինված ահաբեկիչների խմբեր» են գործում:

Այս խորագրի վերջին նյութերը