Երևանում մեկնարկեց ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) համագործակցության շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկեց «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողով: Համաժողովի նպատակն է ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական և միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման և զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:
Համաժողովի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայը: Համաժողովի ընթացում տեղի ունեցան երկու պանելային քննարկումներ զբոսաշրջության, կրոնի և միջմշակույթային երկխոսության, ինչպես նաև ոչ նյութական մշակույթային ժառանգության հետ զբոսաշրջության կապի վերաբերյալ:
Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից համաժողովին մասնակցելու ժամանած միջազգային փորձագետները ելույթներ ունեցան և քննարկումների ընթացքում ներկայացրեցին իրենց փորձը:
Միջոցառման երկրոդ օրը` հոկտեմբերի 19-ին, կկազմակերպվի հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը, որի ավարտին մասնակից մասնավոր հատվածի ներկայացուցիչները կստորագրեն «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների ստանձնում» փաստաթուղթը:
Համաժողովի ավարտին կհրապարակվի միջմշակութային երկխոսության և մշակութային բազմազանության կարևորության վերաբերյալ հռչակագիր`«Երևանյան հռչակագիր»-ը, որը խրախուսում է զբոսաշրջության զարգացումը և համամարդկային արժեքների հանդեպ հարգանքը։ Հռչակագիրն էապես կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը, ինչպես նաև վերոնշյալ գործընթացներին Հայաստանի ակտիվ ներգրավմանը: