Լրահոս

18.10.2012 17:10


Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները առաջիկա օրերին կհանդիպեն

Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները առաջիկա օրերին կհանդիպեն

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն առաջիկա օրերին։ «Հարցը որոշված է, նախարարների հանդիպումը կկայանա շուտով»,–ասել է ֆրանսիացի համանախագահը։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։

Այս խորագրի վերջին նյութերը