Լրահոս

18.10.2012 15:02


«Գտիր քեզ զբաղմունք... մի նեղվիր». պատգամավորի օգնականը՝ Հմայակ Հովհաննիսյանին

«Գտիր քեզ զբաղմունք... մի նեղվիր». պատգամավորի օգնականը՝  Հմայակ Հովհաննիսյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Հմայակ Հովհաննիսյանին.

«Բարոյականությունից զուրկ և հանրության մոտ բացարձակ տհաճություն առաջացնող Հմայակին ասում եմ՝ գտիր քեզ զբաղմունք: Խայտառակվել ես ամբողջ երկրով մեկ, բավական չէ՞: Անձնական վիրավորանք ես հասցնում մի մարդու ում մակարդակին չէիր հասնի, նույնիսկ եթե ևս այդքան էլ ապրեիր: Ու մի նեղվիր, որ քեզ չեն հիշում, ոչ ոք պարտավոր չէ քեզ հիշել, և դա հենց քո շահերից է բխում, եթե կասկած կա, մտիր որևէ սոցիալական ցանց, օրինակ «Ֆեյսբուկ» ու տես, թե ինչ են քո մասին մտածում բացարձակապես բոլորը:

ԱԺ պատգամավորի օգնական՝ Վ. Քոչարյան»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը