Կանոնակարգվում է վարորդների բժշկական հավատարմագրումը
ՀՀ կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի փոխարեն կտրամադրվի «ժամանակավոր» համարանիշ, իսկ տրիցիկլը, քվադրոցիկլը, մոտոսայլակը և մոտոտրանսպորտային միջոցները կօժտվեն ավտոմոբիլին հատկացվող հաշվառման համարանիշի տեսքից տարբերվող տեսքի համարանիշով։ ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական վերահսկողության և Երևան քաղաքի տարածքային բաժինների աշխատանքի ծավալն անհամեմատ մեծ է` այժմ գործող 10 մարզային տարածքային բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն 5 միջմարզային բաժնի` դրա արդյունքում առաջացած մարդկային ռեսուրսն ուղղելով կենտրոնական վերահսկողության և Երևանի տարածքային բաժիններ։
Կանոնակարգվում է վարորդների բժշկական հավատարմագրումը
ՀՀ կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում` գործադիրը սահմանել է, որ տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշի փոխարեն կտրամադրվի «ժամանակավոր» համարանիշ, իսկ տրիցիկլը, քվադրոցիկլը, մոտոսայլակը և մոտոտրանսպորտային միջոցները կօժտվեն ավտոմոբիլին հատկացվող հաշվառման համարանիշի տեսքից տարբերվող տեսքի համարանիշով։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային տեսչության կառուցվածքում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնական վերահսկողության և Երևան քաղաքի տարածքային բաժինների աշխատանքի ծավալն անհամեմատ մեծ է` այժմ գործող 10 մարզային տարածքային բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն 5 միջմարզային բաժնի` դրա արդյունքում առաջացած մարդկային ռեսուրսն ուղղելով կենտրոնական վերահսկողության և Երևանի տարածքային բաժիններ։