Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը
Մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: Վարչապետի դիտարկմամբ, առաջնային նշանակություն ունեն համալսարանները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները: «Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հնարավորություն ունենա նոր մակարդակի բարձրացնել և համալրել իր գիտելիքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԱՊՀ շրջանակում կրթության և գիտության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրանում: Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Համագումարի նպատակն է առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը:
Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը
Մարզահամերգային համալիրում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի բացմանը:
ՀՀ կառավարության անունից ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կրթական համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքները: Վարչապետի դիտարկմամբ, առաջնային նշանակություն ունեն համալսարանները: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր համալսարանների շրջանակներում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիական կենտրոններ, այսինքն՝ այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք ստեղծագործող մարդու համար ապահովում են մտագործունեության բոլոր հնարավորությունները: «Մեր պարտքն է ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որպեսզի մարդն իր ողջ կյանքի ընթացքում հնարավորություն ունենա նոր մակարդակի բարձրացնել և համալրել իր գիտելիքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է նաև ԱՊՀ շրջանակում կրթության և գիտության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և նշել, որ Հայաստանը շահագրգռված է դրանում:
Համագումարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Համագումարի նպատակն է առաջիկա տարիներին կրթության և գիտության ազգային համակարգերի հետագա համագործակցության գերակա ուղղությունների մշակումը, ԱՊՀ պետությունների համագործակցությունն ավելի դինամիկ և պահանջված դարձնելը: