Նոր ՀԴՄ–ները առայժմ կտեղադրեն միայն ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտները. մյուսները՝ 2014-2015թթ. ընթացքում
2013թ. հունվարի 1-ից նոր ՀԴՄ-երը կտեղադրվեն միայն այն սուբյեկտների մոտ, որոնք ամսական ավելացված արժեքի հարկ են վճարում: Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Գործող օրենսդրությամբ՝ ԱԱՀ ամսական վճարողներ են տարեկան 100 մլն դրամից ավելի հասույթ ունեցողները: 2014թ. հունվարի 1-ից նոր ՀԴՄ-եր կտեղադրեն ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություններ ներկայացնողները, իսկ 2015թ.՝ մնացած բոլորը: Այսինքն՝ առայժմ ՀԴՄ-երը փոխելու պահանջը վերաբերում է միայն խոշոր օբյեկտներին: Դրանք, ըստ ՊԵԿ ներկայացուցչի, 1100-ն են, որոնցում տեղադրված են 8400 ՀԴՄ-ներ: Տնտեսությունում ՀԴՄ-երի ընդհանուր թիվը մոտ 60 հազ. է:
Նշենք, որ նոր ՀԴՄ-երի արժեքը 180 հազ. դրամ է: Ըստ Վ. Միրումյանի՝ հնարավոր է, որ փոքր բիզնեսին տրամադրվեն անվճար նոր ՀԴՄ-ներ:
Հիշեցնենք, որ կառավարության նոր որոշման համաձայն՝ հին ՀԴՄ–ները պետք է փոխարինվեն նորերով, որոնք կունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու հնարավորություն, կոդավորման հնարավորություն, և այլն: Նոր ՀԴՄ-ներ տեղադրելու հիմնական նպատակը, ըստ ՊԵԿ–ի, տվյալների ֆիսկալ պաշտպանվածությունն ավելացնելն է:

7or.am