Լրահոս

18.10.2012 11:43


Շանը դիտավորությամբ արձակել է

Շանը դիտավորությամբ արձակել է

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10;55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1959թ. ծնված Գյոզալ Հ.-ն: 

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 10։00-ին, Հույսի Ավանի 2-րդ թաղամասի բնակչուհի ոմն Արուս շանը դիտավորությամբ արձակել է իր վրա, որն էլ կծել է իր ոտքը և պատճառել  վնասվածքներ: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արուսը 1971թ. ծնված  Արուսյակ Ղ.-ն է, որը հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ին ներկայացվել է բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը