Նիկոլ Փաշինյան. «Երբևէ որևէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել»
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «168 ժամ» թերթի հրապարակմանը, որտեղ նշված է, թե ինքն ու Լևոն Զուրաբյանը քաշքշել են իրար: Փաշինյանի հայտարարության մեջ ասված է.
«1.Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի վերջին նիստերին մասնակցություն չեմ ունեցել, որովհետեւ չեմ հանդիսանում քաղաքական խորհրդի անդամ: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամները քաղխորհրդի նիստերին մասնակցում են ըստ անհրաժեշտության:
2. Երբեւէ, որեւէ տեղ, որեւէ մեկին չեմ «սպառնացել», որ կառաջադրվեմ ՀՀ նախագահի թեկնածու: Նման բան ինձ վերագրելը նույնիսկ ծիծաղելի չէ: Երբեւէ որեւէ տեղ չեմ ասել, թե պատրաստվում եմ նախագահի թեկնածու առաջադրվել առաջիկա ընտրություններում:
3. Հայաստանում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չունեմ, որեւէ մեկին թշնամի չեմ համարում: Պնդել, թե Հայ ազգային կոնգրեսում որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեմ, նշանակում է չտիրապետել որեւէ իրական տեղեկատվության:
4. 2012թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հայտնի իրադարձություններից հետո մինչեւ օրս՝ իմ մասնակցությամբ որեւէ քաշքշոց տեղի չի ունեցել:
5. Լրատվական դաշտի հարգելի գործընկերներին կոչ եմ անում զերծ մնալ լրատվական «ուտկաների», այսինքն՝ մտացածին տեղեկությունների միջոցով ինձ որոշակի մեսիջներ հղելու, իմ հնարավոր գործողությունները ուղղորդելու անիմաստ փորձերից: Իմ լրագրողական եւ քաղաքական գործունեության փորձը պիտի որ ակնհայտ դարձներ, որ դա անիմաստ զբաղմունք է:
6. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ովքեր ուշադրությամբ հետեւում են Հայ ազգային կոնգրեսի, նրա խորհրդարանական խմբակցության աշխատանքներին, անձամբ իմ գործունեությանը եւ եւ իրական փաստերի հիման վրա ներկայացնում կարծիքներ, տեսակետներ, վերլուծություններ»։