Տարոն Մարգարյանը հանդիպել է Անաստասյա Վոլոչկովայի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասյա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է «Էրեբունի–Երևան 2794» տոնակատարության տրամաբանության շրջանակում ու այդպիսով՝ նաև դառնում տոնական տրամադրության շարունակություն:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար, Անաստասյա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Օգտվելով առիթից՝ բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի պարարվեստի ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը: