Լրահոս

18.10.2012 18:10


Երբ զանգերին չեն արձագանքում

Երբ զանգերին չեն արձագանքում

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 22։16-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 33 շենքի 33-րդ բնակարանի բնակիչը  չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և սանհան­գույցում` անգիտակից վիճակում հայտնաբերել տանտիրուհի, 1934թ. ծնված Մանյա Հայրապետյանին:

Շտապ­օգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

     ***

Նույն օրը՝ ժամը 22։47-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի 6/1 շենքի 1-ին  բնակարանի բնակիչը  չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ բացելով բնակարանի դուռը` փրկարարները լոգարա­նում հայտնաբերել են տանտիրուհի, 1941թ. ծնված Անյուտա Աղաբաբյանին` անգիտակից վիճակում:        

Շտապ­օգ­նության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը