Քաղաքական

18.10.2012 10:42


Կառավարությունը 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին դեմ է արտահայտվել

Կառավարությունը 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգին դեմ է արտահայտվել

ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի և Վահան Հովհաննիսյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին, որն առաջարկում է խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի։  

Կառավարության եզրակացության մեջ նշված է, որ մեծամասնական ընտրակարգի առկայությունը որևէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի իրականացման արդյունավետության վրա: Բացի դրանից, մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որևէ կուսակցությանը հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Հետևաբար, անցումը 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ըստ կառավարության եզրակացության, ինքնին չի կարող գործող ընտրակարգի համեմատ առաջընթաց  համարվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը