Լրահոս

18.10.2012 10:25


Քաշաթաղի շրջանի Կերենի դպրոցը ստացել է գրքերի երկրորդ խմբաքանակը

Քաշաթաղի շրջանի Կերենի դպրոցը ստացել է գրքերի երկրորդ խմբաքանակը

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Զարուհի Մուրադյանի անձնական ջանքերի շնորհիվ ստացել է Կերենի նորաբաց դպրոցի համար դասագրքերի, գեղարվեստական գրքերի և հանրագիտարանի հատորների երկրորդ խմբաքանակը. դասագրքեր՝ 30 հատ, գեղարվեստական գրքեր և հանրագիտարան՝ 57 հատ: «Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ուղարկել էր 50 կտոր դասագիրք: Շնորհակալություն եմ հայտնում ինչպես իմ կողմից, այնպես էլ դպրոցի կոլեկտիվի և ծնողների կողմից»,–գրել է քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը