Լրահոս

18.10.2012 10:16


Սյունիքի մարզպետ. «Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ»

Սյունիքի մարզպետ. «Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ»

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել արտերկիր` հերթական բուժզննությունն անցնելու և սրտի հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Թեև մարզպետ Խաչատրյանին անցյալ տարի վիրահատել  էին ու սիրտը ստենդավորել, այնուամենայնիվ, Խաչատրյանի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Թերթը նշում է, որ մեկ այլ խոսակցության համաձայն՝ հնարավոր է, որ առողջական խնդիրների պատճառով մարզպետ Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին, քանի որ լիովին ապաքինվելու համար նրան երկարատև ժամանակ ու հանգիստ է պետք: 

Թերթի հետ զրույցում մարզպետը նախ հաստատել է այն տեղեկությունը, որ ինքը այս պահին էլ ապաքինման փուլում է, և նշել է. «Իզուր թող չերազեն, ես չեմ գնում, ես մնում եմ, իմ տեղում աշխատում եմ ու ինձ էլ շատ լավ եմ զգում: Դուք էլ խնդրում եմ ինձ մի մոռացեք, շուտ-շուտ զանգեք, թե չէ ես էլ ձեզ համար եմ սկսում անհանգստանալ: Մնացած ապուշություններին էլ ականջ մի դրեք»: Ճշտմանը, թե երբ է պատրաստվում մարզպետը մեկնել արտերկիր, Խաչատրյանը պատասխանել է. «Հիմա դեռ ստեղ եմ, հլը որ տեղ չեմ գնում, հենց գնալու լինեմ, դուք անպայման կիմանաք»:

Այս խորագրի վերջին նյութերը