Վրաստանում 3700-ից ավելի մարդ գործադուլ է հայտարարել
Վրաստանի արևմտյան Չիթաուրի քաղաքում գործադուլավոր հանքափորներին միացել են մանգան արդյունահանող «Georgian Manganese» ընկերության տեղի գործարանների աշխատողները: Գործադուլների հետևանքով դադարեցվել է 5 հանքի և 3 գործարանի աշխատանք։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի–Գրուզիա» գործակալությունը` հղում անելով «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Մալխաս Ծերեթելիին:
Հաղորդվում է, որ արդյունահանումը դադարեցվել է այդ քաղաքում եղած բոլոր հանքերում: Գործադուլին մասնակցող անձանց թիվը հասնում է 3700-ի:
«Նրանք պահանջում են աշխատավարձերի 100%-ով բարձրացում, և այդ պահանջը բացարձակապես օրինական է»,–հայտարարել է Ծերեթելին՝ ավելացնելով, որ ընկերությունը գործադուլավորներին աշխատավարձի 10%–ով ավելացում է առաջարկել, սակայն նրանք դա մերժել են:
Մալխաս Ծերեթելիին նաև ավելացրել է, որ առաջիկայում գործադուլավորները կարող են առավել ծայրահեղ քայլերի դիմել, օրինակ՝ փակել երկաթգիծը:
Նշենք, որ Չիտաուրիի հանքափորների միջին աշխատավարձը կազմում է մոտ 150-180 ԱՄՆ դոլար: Չիտաուրիի գործադուլները սկսվել են Վրաստանի Թկիբուլի քաղաքի ածխահանքերում տեղի ունեցած գործադուլից երեք օր անց: Այնտեղի հանքափորները ևս աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում: