Լրահոս

18.10.2012 09:56


Զլատան Իբրահիմովիչը՝ 2012 թ. «Ոսկե ոտք»–ի հաղթող

Զլատան Իբրահիմովիչը՝ 2012 թ. «Ոսկե ոտք»–ի հաղթող

2012 թվականի հեղինակավոր «Golden Foot»–ի մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել ֆրանսիական ՊՍԺ-ի ու Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Շվեդ ֆուտբոլիստը մրցանակը ստացել է լեգենդար Պելեի ձեռքերից՝ Մոնակոյում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։ Ժյուրիի ու լրագրողների քվեարկությունում  Իբրահիմովիչը կարողացել է առաջ անցնել Դիդյե Դրոգբայից, Անդրեա Պիրլոյից ու Ռաուլից։

«Սա մեծ պատիվ է ինձ համար, բայց առանց խաղընկերների ես չէի կարողանա նվաճել մրցանակը»,–Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում «A Bola»-ն։

«Golden Foot» (թարգմանաբար՝ «Ոսկե ոտք») մրցանակը ֆուտբոլիստներին հանձնվում է 2009 թվականից։ Մրցանակի հաղթող են ճանաչվել Ռոբերտո Բաջիոն, Ֆրանչեսկո Տոտտին, Ալեսանդրո Դել Պիերոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, բրազիլացիներ Ռոնալդոն, Ռոբերտո Կառլոսն ու Ռոնալդինյոն, ինչպես նաև Ուելսը ներկայացնող Ռայան Գիգզը։

Այս խորագրի վերջին նյութերը