Լրահոս

17.10.2012 17:15


«Ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողով

«Ավանդույթ և նորարարություն» խորագրով գիտաժողով

Հոկտեմբերի 20-25-ը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում կազմակերպվելու է Թանգարանների միջազգային խորհրդի կրթություն և մշակութային գործունեություն միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) տարեկան 41-րդ գիտաժողովը` «Թանգարան և գրավոր հաղորդակցություն: Ավանդույթ և նորարարություն» խորագրով: Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարությունից: Գիտաժողովն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն և «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը